Հադրութի շրջանում զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն այսօր՝ մարտի 23–ին,  արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է նաև, որ որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4222929764408133