Վախճանվել է գրող Միլան Կունդերան

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է չեխ գրող, «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի հեղինակ Միլան Կունդերան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 12-ին հաղորդել է Չեխիայի Մորավյան գրադարանը, որտեղ գտնվում է նրա անձնական հավաքածուն։

«Միլան Կունդերան երկարատև հիվանդությունից հետո երեկ մահացել է Փարիզում», – մեջբերում է գրադարանի խոսնակի խոսքերը Reuters գործակալությունը։

Կունդերան ծնվել էր Չեխիայի Բռնո քաղաքում, իսկ 1975 թ․-ին տեղափոխվել Ֆրանսիա։ Նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, քանի որ գտնում էր, որ գրողները պետք է խոսեն իրենց աշխատանքի միջոցով։

Միլան Կունդերան մի քանի անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց չի հաղթել։

Կունդերայի ամենահայտնի՝ «Կեցության անտանելի թեթևություն» վեպը թարգմանվել է նաև հայերեն։