Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

Հեղինակ MediaLab

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել: Նրա պաշտպան  Ամրամ Մակինյանը բողոքարկել էր:

 Հատուկ քննչական ծառայությունն ավարտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:

Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: