Ոստիկանության բաժիններում դիպուկահար հրազեն ու «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հանձնվել. Տեսանյութ

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին Հայանիստ գյուղում բնակվող 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Վեդի քաղաքի 32-ամյա մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր` առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփեր ու փամփուշտներ։

«Մոսին» տեսակի հրազեն, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ է ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել Արարատի մարզում բնակվող մի կին, ըստ նրա՝ դրանք պատկանել են ամուսնուն։
Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ պապին։

Գառնիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Առինջ գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ։

Կապանում բնակվող մի կին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, որը գտել է ավտոտնակը մաքրելիս։
Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծ Պարնի գյուղում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրազեն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա` պատկանել են հանգուցյալ ընկերոջը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։