Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են ամբողջությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։
Հրադադարի պահպանումը հաստատել է նաև ռուսական կողմի ներկայացուցիչ Յանա Լանտրատովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Օլեշկիում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է ըստ նախատեսված ծրագրի։



















