Ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում

Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում նկատվել են ծխացող օջախներ։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։

Համատեղ ջանքերով այս պահին հաջողվել է հրդեհը տեղայնացնել։