Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի երկու բաց մնացած հոդվածների վերաբերյալ։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ XII Գլոբալ Բաքվի ֆորումի շրջանակներում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք մի քանի անգամ հայտնել ենք, որ մնացել էին երկու վերջին հոդվածները, և վերջին օրերին հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ ընդունում է ադրբեջանական կողմի առաջարկները այդ երկու բաց մնացած հոդվածների վերաբերյալ»,- ասել է նա։



















