Դարձիր կամավոր Երևանի կենդանաբական այգում

Երևանի կենդանաբանական այգում՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-17։00, տեղի կունենա «Դդմի օր» աշնանային ամենամյա տոն-մրցույթը, որին մասնակցելու են նախապես հայտագրված դպրոցներից թիմեր:

Այս առիթով կենդանաբանական այգին հայտարարել է կամավորների կանչ:Առաջարկի մասին ասված է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

«Եթե ուզում ես կամավորել մի ուրախ, համեղ և հետաքրքիր միջոցառման՝ միացի՛ր մեզ։ Միջոցառմանը կարող ես ներկա գտնվել նաև դու, սիրելի՜ կամավոր: Իսկ կամավորագրվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել հայտը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdwhDL4jy5T4D…/viewform»  ասված է գրառման մեջ:

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 11-ը: