Տիգրան Սարգսյանին հանել, կոշիկի ձախ թայը դնել վարչապետ, նորմալ կաշխատի .Հրանտ Բագրատյան

Տիգրան Սարգսյանին  հանել,  կոշիկի ձախ թայը  դնել վարչապետ, նորմալ կաշխատի .Հրանտ Բագրատյան
Տիգրան Սարգսյանին հանել, կոշիկի ձախ թայը դնել վարչապետ, նորմալ կաշխատի .Հրանտ Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի ղեկավար Հրանտ Բագրատյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով ներկայիս կառավարության եւ վարչապետի գործունեությունը` հայտարարել է, թե սա «ունիկալ կառավարություն է»:

«Ունիկալ կառավարություն է. խաղաղության պայմաններում կրճատում են տնտեսությունը»,- հայտարարել է նախկին վարչապետը, ով Հայաստանի կառավարությունը ղեկավարել է պատերազմի տարիներին:

Բագրատյանի խոսքով, իշխանությունները խոսում են տնտեսական աճի մասին, մինչդեռ իրականում Հայաստանը գնալով ավելի ու ավելի հետընթաց է ապրում:

Ըստ նրա` եթե 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն 89-90-րդ տեղերում էր, ապա Քոչարյանի իշխանության ժամանակ հասավ 110 տեղը, իսկ հիմա` 140-րդ տեղում է:

Նախկին վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ-ում գրանցված տնտեսական աճը պետք է համեմատել հարեւան երկրների աճի հետ, ովքեր Հայաստանից մի քանի անգամ ավելի արագ են զարգանում:

Որպես լուծում Բագրատյանն առաջարկեց աշխատանքից ազատել ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, Ձեր կոշիկի ձախ թայը հանել, դնել վարչապետ, նորմալ կաշխատի էդ պետությունը»,- հայտարարել է Բագրատյանը` հավելելով, որ ինքն այդ առաջարկն անում է «ամենայն լրջությամբ»:

© Medialab.am