Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նոր փորձաքննություններ են նշանակվել. «Ժողովուրդ»

Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նոր փորձաքննություններ են նշանակվել. «Ժողովուրդ»
Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նոր փորձաքննություններ են նշանակվել. «Ժողովուրդ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի գործով նոր զարգացումներ են սկսվել։

Գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հիշեցնելով, որ  Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք էր առաջադրել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար։

Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում։

Թերթին հայտնի է դարձել, որ նախաքննական մարմինը որոշել է նոր փորձաքննություններ նշանակել, մասնավորապես, նշանակվել են ստացիոնար դատաբժշկական, դատահոգեբանական եւ ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննություններ: