Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել. «Արմենպրես»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման գործով սեպտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե։