Հետևելով վարչապետի վերջին կոչին՝ շարունակում ենք համազգային մոբլիզիացիան․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Երկու օր է՝ առանձին գործիչներ ստեղծված ներքին և արտաքին իրավիճակից որպես հնարավոր ելք պահանջում են պատերազմի մեջ գտնվող Գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը։ Ի դեպ, այդ մերկապարանոց հրաժարականի պահանջների վերաբերյալ կարևոր է իմանալ նաև Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերի տեսակետը։

Իմ մասով՝ որպես ԱԺ անկախ պատգամավոր, որպես Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, վերահաստատում եմ՝ ականատեսն ու մասնակիցն ենք մեր պատմության թերևս ամենաճակատագրական դրվագին:

Ստեղծված իրավիճակում չկա որևէ այլ լուծում, քան այն, ինչ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Գերագույն գլխավոր հրամանատարի։ Սա մեր՝ հայերիս պատերազմն է, որում մենք չունենք հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ։ Եվ հենց այդ հաղթանակով ենք մենք աշխարհին ստիպելու հաշվի նստել մեր շահերի, հայկական շահերի ու հայկական գործոնի հետ, որի դերն ու նշանակությունը բազմապատկվել է մեզ պարտադրաված այս պատերազում։

Հետևաբար, հետևելով վարչապետի վերջին կոչին շարունակում ենք համազգային մոբլիզիացիան՝ հավատով որ մեր հավաքականության և միասնականության շնորհիվ ենք կերտելու այս պատերազմում մեր հաղթանակը։ Մեր վերջնական հաղթանակը։