Ընտանեկան բռնության դաժան դեպք Գեղարքունիքում. «Փաստինֆո»

Ընտանեկան բռնության դաժան դեպք Գեղարքունիքում. «Փաստինֆո»
Ընտանեկան բռնության դաժան դեպք Գեղարքունիքում. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-Կնոջը ծեծելու, խոշտանգելու, հոգեկան տառապանք և ֆիզիկական ցավ պատճառելու համար մեղադրվող 33-ամյա տղամարդու գործով դատական հերթական նիստի ավարտին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը և բավարարել ամբաստանյալի հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանի միջնորդությունը` լրացուցիչ դատաբժշկական փորձաքնություն նշանակելու վերաբերյալ:

Դրա ավարտին փորձագետները պետք է բացահայտեն կնոջ` մարմնի  վրա առկա հետքերի ծագումը, դրանց վաղեմությունն ու առաջացման պատճառները, քանի որ, ըստ գործի նյութերի, դրանք առաջացել են ամուսնու կողմից այրվող ծխախոտով կնոջն այրելու հետևանքով, մինչդեռ ամուսինը մերժում է այս վարկածը:
 
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ ամուսինը 2013 թվականի մայիսի 5-ին` ժամը 23-ի սահմաններում եկել է Գեղարքունիքի մարզի իրենց բնակարան և տեսնելով, որ դստեր դեմքի շրջանում քերծվածքներ կան՝ կնոջը հարցրել է, թե ինչի հետևանքով է դուստրը ստացել այդ վնասվածքները:
 
Կինը պատասխանել է, որ երեխան ըկել է, բայց ամուսինը չի հավատացել, մեղադրել է կնոջն ու հարավածել նրա ձախ այտին, ապա բռնել է մազերից և քաշելով դուրս  հանել նրան սենյակից: Դրանից հետո, հայհոյելով ու սպառնալով կնոջը, վերցրել է ջրի բաժակն ու դրանով հարվածել Հասմիկի գլխին, իսկ երբ կինն ընկել է, շուրջ 20 րոպե ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա գլխին, դեմքին և մեջքին:
 
Կինը լաց է եղել և խնդրել, որ վերջ տա ծեծին, բայց ամուսինը դրանից էլ ավելի է ոգևորվել` վերցրել է սենյակում գտնվող փայտյա աթոռը և հարվածել նրա մեջքին, այնպես, որ աթոռը կոտրվել է, իսկ դրանից հետո աթոռից պոկված փայտյա գլխիկով է հարվածել կնոջ գլխին և մարմնին, մինչև նա ուշագնաց ընկել է և ուշքի է եկել շարունակվող ծեծի հարվածներից: Այս ամենի հետևանքով երիտասարդ կինն ստացել է բազմաթիվ սալջարդեր և ուղեղի ցնցում:
 
Շուրջ մեկ ամիս անց ծեծը դարձյալ կրկնվել է: Այս անգամ տղամարդը որոշել է կնոջն ապացուցել, որ ինքը «լավ տղա է» և «եթե ինքը կասկածի, որ կինը դավաճանում է իրեն, աչքերը կհանի»: Այս ասելով նա ձեռքին եղած ծխախոտը մոտեցրել է կնոջ դեմքին, իսկ երբ կինը ձեռքերով ծածկել է դեմքը, այրվող գլանակով այրել է նրա ձախ նախաբազուկը:
 
Երրորդ անգամ ծեծը կրկնվել է հունիսի 16-ին. Ժամը 23-ի սահմաններում  ամուսինն իրենց տան բակում վիճաբանել է կնոջ հետ, ձեռքի ափով հարվածել է նրա ականջին: Կինը ցավ զգալով վազել է դեպի տուն, իսկ ամուսինը, կարծելով, թե կինը փախչում է իրենից, ոտքով հարվածել է նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:Ի վերջո կինն ամուսնուց ստիպված է եղել թաքնվել հայրական տանը:Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում: