«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագանքել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ երեկվա հայտարարությանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։
Քանի որ ավագանի անցած ընդդիմադիր ուժերի մեջ կոնսենսուս չի ձևավորվել, Մարությանն առաջարկել էր բոյկոտել ավագանու առաջին նիստը և այդպիսով գնալ նոր ընտրությունների։
«Մայր Հայաստան» դաշինքը ևս առաջարկել էր նոր ընտրությունների գնալ։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր ուժը պատրաստ է բոյկոտել ավագանու առաջին նիստը՝ պայմանով, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը իր հետ պայմանագիր կնքեն՝ վարչական շրջանի ամեն երրորդ ղեկավարի պաշտոնն իր ուժին տալու մասին: