Չենք բացառում, որ կբոյկոտենք ընտրական ցուցակների առաջնորդների մանակցությամբ «Հայաստանն ընտրում է» հաղորդումը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Չենք բացառում, որ կբոյկոտենք Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների մանակցությամբ «Հայաստանն ընտրում է» հաղորդումը` նկատի ունենալով, որ ակնհայտ խտրական ու անարդար սկզբունքով է պլանավորվում այն:

Առաջիկա ժամերի ընթացքում «Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»: