Հայաստան-Վրաստան. «Թունիսել», թե «Բիձինել»` այս է խնդիրը

Հայաստան-Վրաստան. «Թունիսել», թե «Բիձինել»` այս է խնդիրը
Հայաստան-Վրաստան. «Թունիսել», թե «Բիձինել»` այս է խնդիրը

Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն շնորհավորել են Վրաստանի խորհրդարանի մեծամասնություն կազմած «Վրացական երազանք» միավորման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այդ շնորհավորանքների ֆոնին ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանից կարծես թե որեւէ մեկը չի շնորհավորել Իվանիշվիլիին, կամ որեւէ մեկը Սահակաշվիլիիին չի շնորհավորել խորհրդարանի ժողովրդավարական ընտրություն անցկացնելու կապակցությամբ:
Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանության մոտ Վրաստանի խորհրդարանի ընտրությունը մտահոգություն է առաջացրել ու տհաճություն. տհաճ է, երբ քթիդ տակ հաղթում է թեկուզ հարեւանի ընդդիմությունը: Իսկ Հայաստանի ընդդիմության եւ «այլընտրանքի» միջավայրում Վրաստանի խորհրդարանի ընտրությունը հույս է արթնացրել, դրա համար էլ երեւի թե Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը շտապել են շնորհավորել: Պատահական չէ գուցե, որ Հայաստանում սկսել են նաեւ Իվանիշվիլիի եւ Ծառուկյանի զուգահեռները:
Զուգահեռները Հայաստանի քաղաքական դաշտի համար սովորական բան են: Սեփական խնդիրները ձեւակերպելու եւ դրանք արդյունավետորեն լուծելու անընդունակ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը սպասում է, որ մեկ այլ երկրում մի բան լինի, որպեսզի դրա առնվազն քարոզչական պրոյեկցիայի միջոցով փոքր ինչ աշխուժություն հաղորդի սեփական ընտրազանգվածին եւ հանրությանը:

Օրինակ, «արաբական գարունը» առաջ բերեց «թունիսելու» գաղափարը, իսկ Կոնգրեսի առաջնորդներն էլ՝ ընդհուպ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանին սպառնացին, որ եթե նա խորհրդարանի ընտրությունն անցկացնի այնպես, ինչպես միշտ, այսինքն կեղծի հանդուգն ձեւով, ապա կարժանանա արաբական առաջնորդների ճակատագրին: Համակիրները ծափահարեցին, բացականչեցին, ոգեւորվեցին, իսկ Սերժ Սարգսյանն արեց իրենը:

Հիմա ընդդիմադիր դաշտում սկսել են “վրացական պրոյեկցիայի” ջանքերը, Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ են համեմատում: Կարդալ ավելին