«Ժողովուրդ». Կառավարությունը պատրաստվում է վաճառել Երևանի գլխավոր փոստի շենքը

Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, «լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ»` կառավարությունը մտադիր է վաճառել Երևանի գլխավոր փոստի շենքը, քանի որ կարծում են, որ այն շատ ավելի արդյունավետ կլինի օգտագործել այն որպես էլիտար բնակելի շենք կամ հյուրանոցային համալիր:

Թերթը գրում է, որ տեղեկության հետքերով եղել է Սարյան փողոցում գտնվող «Հայ փոստ»-ի շենքում պարզելու համար` արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները: Քանի դեռ թերթի աշխատակիցները չէին ներկայացել, փոստի աշխատակիցներն ասացել են,  թե նման խոսակցություններ երկար ժամանակ է, ինչ լսել են, բայց չեն կարող ասել` որքանով են դրանք իրական:

«Ճիշտն ասած, մոտ մի ամիս առաջ էլ էկան, ասեցին` բա խաբ՞ար եք, շենքը ուզում են ծախեն, մենք էլ ստեղ հեռախոս բան ենք ծախում, ասեցինք` դե եթե նման բան կա, մեզ մի քիչ շուտ ասեք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք, հետո ստեղի ղեկավարներից հարցրինք, ասեցին` հլը հաստատ բան չգիտենք, ու էսօր էլ ձեզանից ենք լսում, որ նման բան կա: Ո՞վ իմանա` ինչ ա լինելու, օրական մի օրենք են փոխում, մի բան են անում, ես շատ իմանամ` մեր գլխի գալիքը որն ա լինելու, անտեր երկիր ա, ով ինչ ուզում անում ա»,-«Ժողովրդի»,-վրդովված ասել է այդ շենքի առաջին հարկում հեռախոսների վաճառքով զբաղվողներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ:

© Medialab.am