Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է պետբյուջե վճարված հարկերի մեծությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58%-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26%-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37%-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117%-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82%-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122%-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20%-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10%-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

Հիշեցնեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավել գումար»: