Առաջնագծում, թիկունքում թե սոցիալական ցանցերում պարտավոր ենք լինել զուսպ եւ կարգապահ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել թե ինչ գործողություն է պետք իրականացնել։

Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։

Առաջնագծում, թիկունքում թե սոցիալական ցանցերում պարտավոր ենք լինել զուսպ եւ կարգապահ»։