Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է,որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Օգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: