Գյումրեցի 66-ամյա կինը մի քանի անգամ հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, զբաղվել է տնային բուժմամբ ու մահացել․ Factor.am

Նախօրեին Գյումրիում կորոնավիրուսից 66-ամյա մի կին է մահացել։ Նա մի քանի անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել ու հիվանդանոցում բուժվել, զբաղվել է տնային բուժմամբ, արդյունքում մահացել է։

«Հունիսի 5-ին այդ կինը հիվանդացել է, երեք օր տանը բուժում է ստացել, ջերմություն է ունեցել։ Հունիսի 8-ին գնացել է պոլիկլինիկա, որը առանձին է, մեր հիվանդանոցի հետ կապ չունի։ Իրեն առաջնային օղակում ընտանեկան բժշկի մոտ առաջարկել են թեստավորվել, չի թեստավորվել, բուժումը խնդրել է գրել տունը։ Գրել են, նորից գնացել է, սակայն վիճակն ավելի է վատացել։ Հունիսի 11-ին նորից է դիմել իր ընտանեկան բժշկին, նորից ասել են՝ թեստավորվի, գրավոր հրաժարվել է, ասել է  որ լավ է՝ մեռնեմ, քան գնամ հիվանդանոց, այդ թեստը չեմ հանձնի»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Նա նշեց, որ կնոջը հունիսի 15-ին ծանր վիճակով բերել են «Գյումրի» ԲԿ, այս անգամ թեստավորել են, սակայն մինչև պատասխանը ստանալը կինը մահացել է։

Մանրամասները՝ այստեղ