ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մեդիա ոլորտում առաջարկվող խստացումներին. «Ազատություն»

Շուրջ ամիսուկես առաջ էր Կառավարությունը հավանություն տվել, որ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում խստացումներ անի: Դրանք այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվեցին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, բռնություն և դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը», – հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը շարունակեց՝ արգելվելու է նաև ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքող բովանդակության հեռարձակումը: Ցանկն այսքանով չի սահմանափակվում:

«Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը», – ասաց Հայրապետյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում