«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի ասուլիսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի ասուլիսը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի ասուլիսը

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։

Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ 

Մամլո ասուլիսի ունենալու համար Շանթ Հարությունյանը օրեր առաջ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն»,-իր դիմումը գրել էր Շանթ Հարթյունյանը։