«Երեկ հյուրընկալվել էի Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում, որը տոնում էր հիմնադրման 35 ամյակը»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երեկ հյուրընկալվել էի Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում, որը տոնում էր հիմնադրման 35 ամյակը։ Տեղում նաև համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ զրուցեցինք մեր երկու ժողովուրդների ամուր բարեկամության եւ այն էլ ավելի խորացնելու թեմաների շուրջ»։