Իսպանիայի Կոնգրեսը տապալում է միջազգային պայմանագիրն Ադրբեջանի հետ՝ ի նշան Հայաստանի հետ համերաշխության

«Կոնգրեսը տապալում է միջազգային պայմանագիրն Ադրբեջանի հետ՝ ի նշան Հայաստանի հետ համերաշխության»։Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Իսպանիայի Կոնգրեսը նոյեմբերի 3-ին կայացած լիագումար նիստի ընթացքում 174 դեմ, 132 կողմ և 35 ձեռնպահ ձայներով չի վավերացրել 2021թ. դեկտեմբերի 14-ին Իսպանիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։