Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 40 հազար արցախցի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով` դեկտեմբերի 16-ի դրությամբ` ապահովվել է ավելի քան 40 հազար արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 16-ի դրությամբ` ապահովվել է ավելի քան 40 հազար արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելության բժիշկները Ստեփանակերտի դաշտային հոսպիտալում օգնություն են ցույց տվել 29 բնակչի, այդ թվում` 4 երեխայի: Մարտակերտ քաղաքում ևս ավարտվել է երկրորդ ռազմական հոսպիտալի բացազատումը: Այնտեղ բժշկական օգնություն է ցույց տրվել ընդհանուր առմամբ 558 բնակչի, այդ թվում` 67 երեխայի:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհետ կորածների որոնումը»,- նշված է ՊՆ կայքում: