Վրաց-հայկական սահմանին քաղաքացիներին ստիպում են երկար սպասել. Aliq.ge

Հայ-վրացական սահմանին վրաց սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են: 

Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինել: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղել է Իրանում, թե ոչ:

Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում:

Դայանա Համբարձումյանը, ով Վրաստանի քաղաքացի է, բայց ապրում է նաև Հայաստանում, այս պահին Սադախլոյի սահմանային անցակետում է, ու ասում է, որ մեկ ժամից ավելի է սպասում են, քանի որ իրենց երկու ուղևորներին՝ սևամորթ մի տղային ու ֆիլիպինցի աղջան չեն թողնում անցնել, իրեն էլ դժվարությամբ են թողել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրը կայքում: