Հայաստանում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով, փետրվարի 17-ին ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 17-ի ցերեկն սպասվում է թույլ ձյուն: