Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում (գ. Ամասիա) վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները՝ արտադրամասի հատակը վերանորոգվել է՝ ապահովելով այն մաքրելու և ախտահանելու բավարար պայմաններ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի կասեցումը վերացվել է: