Հայ ըմբիշները այսօր 4 մեդալ են նվաճել ԵԱ-ում. ֆեդերացիա

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր 4 հայ ըմբիշներ բրոնզե մեդալներ են նվաճել:Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

3-րդ տեղի համար պայքարում Յուրիկ Մխիթարյանը (45 կգ) ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է վրացի Ջաբա Բոլկվաձեին: Սամվել Տերտերյանը (60 կգ) նույն հաշվով, դարձյալ ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի Նուրլան Իբաբզադեին: Գոռ Խաչատրյանը (71 կգ) 4-2 հաշվով հաղթել է ռուս մարզիկին, իսկ Գրիշա Ոսկանյանը (92 կգ) 9-1 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել գերմանացի ըմբիշին:

Հիշեցնենք, որ երեկ ոսկե մեդալի համար պայքարում Պետրոս Աշկարյանը (65 կգ), հաղթել էր վրացի ըմբիշի և հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: Այսպիսով՝ հայ պատանի ըմբիշները նվաճեցին 1 ոսկե և 4 բրոնզե մեդալ: