ՌԴ սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն է տարածել,որում ասվում է,որ ՌԴ սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը: Հայտարարությունը՝ ստորև.

2026 թվականի հունիսի 3-ից սկսած՝ «Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ այդ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։

Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։