Հնդկաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հնդկաստանի  արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: