Հայ աստղերը կմասնակցեն ինտերակտիվ առցանց համերգի, որի հասույթը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին. Տեսանյութ

Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող ավելի քան քառասուն հայ երգիչ-երգչուհիներ մայիսի 2-ին կմասնակցեն միջազգային ինտերակտիվ առցանց համերգի: Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ իրականացվող պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ առցանց համերգին ելույթ կունենան Հարութ Փամբուկչյանը, Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիրոսյանը, Հայկոն, Արամ MP3-ը, Թաթան, Շուշան Պետրոսյանը, Արամեն, Անդին, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Գարիկը և Սոնան, Մարտին Մկրտչյանը, Գրիշա Աղախանյանը, Նորոն, Սոնան, Թաթուլը, Էրիկ Կարապետյանը և այլք:

Հայկոն, անդրադառնալով սպասվող համերգային ծրագրին, տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հատկապես այս դժվար օրերին մենք բոլորս պետք է կողք կողքի լինենք: «Միասին մենք կարող ենք»,-շեշտում է երգիչը:

Համերգի տոմսերի ձեռքբերման, արտիստների ամբողջական ցանկի, ինչպես նաև յուրօրինակ ֆլեշմոբի մասին մանրամասներ կարող եք ստանալ այս հղումով՝ https://all.me/tovmasyanfoundation

Միջոցառումը նախաձեռնել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը:

https://www.facebook.com/HaykoRomance/videos/229782448079733/