Արական սեռի քաղաքացիների անձնագրերը վավեր կլինեն ոչ թե մինչեւ 18, այլ 19 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի փոփոխություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման մեջ ասված է. «Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով:

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։