Նոր ցույցեր Ռուսաստանի գրեթե 100 քաղաքներում, 5 հազարից ավելի մարդ բերման է ենթարկվել․ Azatutyun.am

Կիրակի օրը նոր ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի գրեթե հարյուր քաղաքներում՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ: Կեսգիշերի տվյալնելով՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույցերի ընթացքում ավելի քան 5,1 հազար մարդ է բերման ենթարկվել, նրանցից առնվազն 35-ը ծեծի են ենթարկվել, հայտնում է “ОВД-Инфо”-ն։

Բերման ենթարկվածների մեծ մասը Մոսկվայում են՝ ավելի քան 1650 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 1160, Կրասնոյարսկում՝ 194, և Նիժնի Նովգորոդում՝ 182: Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև այլ քաղաքներում:

Ըստ տեղեկությունների՝ անվտանգության ուժերը կոշտ են գործել, ձերբակալվածների թվում կան դեռահասներ, տարեցներ, լրագրողներ և Նավալնիի տարածաշրջանային շտաբների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ Azatutyun.am-ում