ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։

«Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Մարտունու շրջանում ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին: Դիտորդները հյուրերին տեղեկացրել են անվտանգության իրավիճակի և տեղում մարդու անվտանգության հարցերը»,- նշված է առաքելության գրառման մեջ։