Ռեստորանների Հայկական Միությունը մտահոգություն է հայտնում վերջին շաբաթներին ՊԵԿ ստուգումների առնչությամբ

Ռեստորանների Հայկական Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված եվ օրենքի խախտումներովռ իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապահ եվ բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների Հայկական Միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում եվ իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսությանւմները զարգացման եվ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների Հայկական Միությունը խրախուսել եվ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եվ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին։

Ռեստորանների Հայկական Միություն