Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարութունն իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

«Ուրախ ենք հայտարարել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ – Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն կընդլայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունները ի շահ Հայաստանի ու ԵՄ քաղաքացիներին», – գրված է թվիթերյան անգլալեզու հրապարակման մեջ:

2017 թվականին ստոագրված ԵՄ-Հայաստան համաձայնագիրը արդեն վավերացրել են Եվրամիության 28 երկրներից 13-ը՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆինլանդիան, Դանիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան, Մալթան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան,:

Հայաստանը պայմանագիրը վավերացրել է անցած տարի: