Արցախում կորոնավիրուսի 73 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաներ

Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը։

Ըստ այդմ՝ փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 203 թեստավորում, Հաստատված դեպքերի թիվը 73 է, այդ թվում՝ երեխաներ։ Մահվան դեպք չի գրանցվել։ Ստացիոնար բուժվողների թիվը 56 է։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7808 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2540 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: