Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շրջայց եմ կատարել կայանում, ծանոթացել սարքավորումներին և ճնշափորձարկման պրոցեսին։ 

Տեղում ընկերության տնօրենին եմ հանձնել համապատասխան լիցենզիան, որի հիման վրա այսուհետ ընկերությունը կարող է իրականացնել գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, ճնշափորձարկում, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկողություն։ 

Այս պահին Երևանում և մարզերում գործում է 23 նման կայան։ Ամենօրյա ռեժիմով կայանների թիվն ավելանում է։ 

Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Դա արվում է բացառապես ձեր և ձեր ուղևորների անվտանգության համար»,- նշված է գրառման մեջ։