Կարո Փայլան. «Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է արել Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

«Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր վիշտը այլ խորհրդարանների թեման է դարձել, քան որ իմ երկիրը (Թուրքիան-խմբ.) արդեն 105 տարի է ժխտում է հայ ժողովրդի մեծ եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես»: