Մայրը մկնդեղ է խմեցել երեխաներին, հետո փորձել ինքնասպանություն գործել

Օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին:
Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:
Վկայակոչելով գյուղում շրջանառվող լուրերը, աղբյուրը գրում է, որ «կինը ծանր հոգեվիճակում է եղել` ընտանեկան խնդիրների պատճառով»:

 

«Նա ապրում է Գյումրիում, ընտանիքում վեճ է ունեցել, ինչից հետո որոշել է գնալ հեռավոր ազգականի տուն, որտեղ էլ խորը դեպրեսիոն վիճակում որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել, ինչը բարեբախտաբար հաջողվել է կանխել»,-նշում է լրատվական կայք պարզաբանելով, որ դեպքի իսկությունը փորձել են ճշտել իրավապահներից, ինչը հաստատվել է:

© Medialab.am