Օգոստոսի 24-ին՝ ժամը 19-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով Ազատության հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ՝ երեք բալոնով և մետաղյա գնդակներով:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: