Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկն ազատվել է կալանքից. Փաստինֆո

Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ «Փաստինֆո»-ին ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ 

Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան ելքով հերթական դեպքերից մեկը գրանցվել է հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։

Մանրամասները՝ այստեղ