Ազգային պատկերասրահի տնօրեն է նշանակվել Մարինա Հակոբյանը

Մարինա Հակոբյանը, որը հունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նշանակվել է տնօրեն:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հայտնեց պատկերասրահի մամուլի քարտուղար Միլենա Քիրամիջյանը:

Նա տեղեկացրեց, որ Հակոբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:

Մրցույթին մասնակցել են Մարինա Հակոբյանը, գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննսիյանը և Արամ Մեհրաբյանը: