Նոր նշանակում ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում

Արման Աբրահանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Այս մասին հայտնում են ՔԿ տեեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Զորիկի Աբրահամյանի կենսագրությունը:

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 09-ին, Սևանի շրջանի Վարսեր գյուղում:

2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2010-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ

2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

2018-2023թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: