Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 111-ով

Այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603:

Վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացել է 62 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 698 անձ ծանր վիճակում է: