Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 192 միլիոն դրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է հուլիսի 17-ից 22-ը ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․

• Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը

• Ավելի քան 2500 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը

• Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից։