Ստեփանակերտում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք. Արցախի ԱԻՊԾ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:08-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 4 հասցեի բնակելի շենքի նկուղում հայտնաբերել է զինամթերք:

Նախնական տվյալներով՝ մեկ միավոր ձեռքի նռնակ:

Ժամը 10:17-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը մեկ միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը տեղափոխել անվտանգ տարածք՝ պահեստավորման նպատակով: