Բողոքի ակցիա Երևան-Արմավիր ավտոճանապարհին. գյուղացիները ոռոգման ջուր են պահանջում. տեսանյութ

Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Պատճառը, ինչպես փոխանցեցին Factor.am-ին, ոռոգման ջրի բացակայությունն է:

Հողագործությամբ զբաղվողները պնդում են` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ֊բանջարեղենը, Ֆինանսական մեծ վնասներ են կրում։ Ակցիայի մասնակիցները փակել էին ավտոճանապարը, իսկ այժմ 15 րոպեով բացել են և սպասում են ոլորտի պատասխանատուներին ժամանմանը։